կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀԿ-ի և գործող իշխանության տարբերությունն ըստ Դավիթ Հարությունյանի

ՀՀԿ-ի և գործող իշխանության տարբերությունն ըստ Դավիթ Հարությունյանի

Չկա իշխանություն, որ սխալներ թույլ չի տվել, ՀՀԿ-ն եւս բացառություն չէ։ Այս մասին այսօր ընդդիմության հավաքի ժամանակ հայտարարեց  Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

« Եթե լինեին իշխանություններ, որոնք սխալներ թույլ չտային, նրանք երբեւէ չէին փոխվի։ ՀՀԿ-ն սխալներ ունեցել է, բայց ո՞րն է տարբերությունը ՀՀԿ-ի եւ այս իշխանության։ Կարծում եմ ոչ թե այն՝ որ այս իշխանությունն ավելի ժողովրդավար է, ոչ, դա այդպես չէ, ոչ թե այն՝ որ այս իշխանությունն ավելի հակված է իրավական պետություն ունենալուն, այլ այն, որ այս իշխանությունը սերմանել է ատելություն, պատմությունից հայտնի է՝ պետք է բաժանել, որպեսզի տիրես։ Եթե ներքին թշնամի չկա, պետք է ստեղծել։ Այդ հոգեբանական հնարքը ցավոք, աշխատել է տարիների ընթացքում տարբեր երկրներում եւ կործանել է տարբեր երկրներ։ Այդ ամենն այս պահին տեղի է ունենում մեր երկրում»,- ասաց նա։

  • Կիսվել: