երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ՀՀ-ում ռուսական ռազմաբազան գեղեցկության համար չէ` եթե պաշտոնական Երևանը դիմի ՀԱՊԿ-ին, կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

ՀՀ-ում ռուսական ռազմաբազան գեղեցկության համար չէ` եթե պաշտոնական Երևանը դիմի ՀԱՊԿ-ին, կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

ՀՀ սահմաններին Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Եթե դիմի, ապա կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները։

Այս մասին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի պարբերական ակտիվացումներին:

Զատուլինը պարզաբանեց. «Եթե Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ կարիք է տեսնում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, ապա նա իրավունք ունի դա անել, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը բարձրացնի: Դուք հիմա այն բարձրաձայնում եք, բայց պաշտոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ չի դիմել»:

Կոնստանտին Զատուլինը նշեց. «Հայաստանի վրա հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»:

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Կոնստանտին  Զատուլինը կարիծիք հայտնեց, որ կողմերը տարբեր կերպ են ըւնկալում իրականությունը. «Ես լսում եմ, որ ՀՀ վարչապետը հայտարարում է՝ Արցախը Հայաստանն է և վերջ, Ադրբեջանի  նախագահն էլ իմ և այլոց ներկայությամբ  հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: