երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի որևէ իշխանություն փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստը. Միրզոյան

Հայաստանի որևէ իշխանություն փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստը. Միրզոյան

Հայաստանի որևէ իշխանություն երբևէ կասկածի տակ չի դրել և որևէ իշխանություն փորձ չի էլ անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը: Այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝  անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանի հարցին:

Միրզոյանը նախ հիշեցրեց ՀՀ կառավարության ծրագիրը, որը հաստատվել է խորհրդարանի կողմից:

«Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության շուրջ: ՀՀ որևէ իշխանություն երբևէ, և հույս ունեմ նաև ապագայում ՀՀ որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»,-ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: