շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
ՀՀ նախագահն ու Սինգապուրի պաշտոնյան կարևորել են տարբեր ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը

ՀՀ նախագահն ու Սինգապուրի պաշտոնյան կարևորել են տարբեր ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ։ Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում:

Կարևորվել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելուն ուղղված ջանքերի համատեղման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: