ՀՀ-ն չպետք է առանց ՌԴ միջնորդության Ադրբեջանի հետ ուղիղ բանակցեր․ Արծվիկ Մինասյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ` իշխանությունն ամեն ինչ անում է Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնելու համար, եւ չկա ոչ մի տարբերակ, թե ինչով են փոխարինելու:
- Հայաստանը չպետք է առանց ՌԴ միջնորդության Ադրբեջանի հետ ուղիղ բանակցեր, այս առումով Ռուսաստանի հարցադրումները տրամաբանական են: Նախ պետք է բարի լինեին Պրահայում ասել՝ գիտեք ինչ կա, առանց Ռուսաստանի մասնակցության, չենք կարող այս հարցերը քննարկել: Կամ հետո Մյունխենում վերահաստատում են Պրահայում ձեռք բերված համաձայնությունները: Ի՞նչ համաձայնություն է դա: Եթե այն է, որ ավելի են վտանգում մեր հայրենակիցների կյանքը, սա համաձայնություն չէ, հանցագործություն է: Ոչ թե ՌԴ-ի դեմ պետք էր վարքագիծ ցույց տալ, այլ նրա դերը կարեւորելով` բերել այն դաշտ, որ ստանձնի ու կատարի իր պարտավորությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։