ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել անհայտ կորածների ընտանիքների անդամների հետ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել անհայտ կորածների ընտանիքների անդամների հետ

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի չորրորդ օրը Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են ՍՕՍ-Մանկական Գյուղեր հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկում և ծանոթացել գյուղում բնակվող երեխաների կրթական խնդիրներին, զարգացման ծրագրերին և բնակության պայմաններին։

Քննարկվել են խնամքի կենտրոնում երեխաների լավագույն շահի ապահովման կոնկրետ մոտեցումներն ու կենտրոնի կողմից խնամքի ծառայությունների, ճնգնաժամային իրավիճակում հայտնված շահառուների հետ տարվող աշխատանքների մանրամասներ։

Պաշտպաները և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԻՊ Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում, կատարվել է քաղաքացիների ընդունելություն։

Պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին, և բարձրացված խնդիրների վերաբերյալ պաշտպանի իրավասության շրջանակներում նախանշվել կոնկրետ են գործողություններ, այնուհետև տեղի է ունեցել քննարկում Տավուշի մարզում գործող երեխաների,

երիտասարդների և հաշմանադամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Վերջիներիս կողմից առաջ է քաշվել հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում հարմարեցումների գրեթե բացակայության, ինչպես նաև երեխաների և երիտասարդների կրթական իրավունքի իրացման և մշակութային միջավայրի ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։

 

  • Կիսվել: