ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան

ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան

Ի հեճուկս բոլոր դժվարությունների ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում:

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է  նման աշխատանքի և հույս ունենք, որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափում նման տրամադրվածություն կլինի թե՛ Բաքվի, թե՛ Ստեփանակերտի կողմից»,- նշեց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս համատեքստում միջզգային պատշաճ մեխանիզմների և երաշխիքների գործարկումը չափազանց կարևոր է:

  • Կիսվել: