հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ կառավարությունը խոցելի խավերի միասնական շտեմարան կձևավորի

ՀՀ կառավարությունը խոցելի խավերի միասնական շտեմարան կձևավորի

ՀՀ կառավարությունը որոշել է սոցիալական խոցելի խմբերի վերաբերյալ տեղեկություն հավաքել, հաշվառել խոցելի խմբերին, ձևավորել միասնական շտեմարան և տեղեկատվությունը թվային միջոցներով ներկայացնել հասարակությանը: Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Որոշման նախագիծը կառավարությանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
 
Նախագծի իրականացման համար ՀՀ վարչապետի աշխատակազմին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն 387 հազար դրամ (ներառյալ նաև հարկեր՝ ԱԱՀ 20%)` «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով:

  • Կիսվել: