ՀՀ իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կրկին թանկացել է
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։
2023 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:
Սակայն այս տարի նոր թվեր են ի հայտ եկել, և դրանք կրկին տարբեր են։
Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրելով մանրամասն ներկայացնել յուրաքանչյուր հատվածի վերականգնման համար նախատեսված ծախսերը։ ՏԿԵՆ–ից մեկ ամիս անց ստացված պատասխանում նշվում է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով նախատեսված Ախուրիկ- Երասխ-Մեղրի երկաթուղու հատվածների վերականգնման և վերանորոգման համար, ըստ նախնական գնահատականների, նախատեսված է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նախագիծը ներառում է հետևյալ ծախսերը.
1.
Մեղրու հատվածի վերականգնում` մոտ 43,8 կմ– շուրջ 187 մլն ԱՄՆ դոլար։2.
Ադրբեջանի հետ սահմանից (Նախիջևան) մինչև Երասխ հատվածը՝ 11,4 մլն դոլար։3.
Երասխից Ադրբեջանի սահման հատված' մոտ 1 կմ - շուրջ 11,4 մլն. ԱՄՆ դոլար։4.
Երասխ-Գյումրի գծի բարեկարգում՝ 95 մլն դոլար։5.
Երասխից Գյումրու հատվածի ենթակառուցվածքի բարելավում (մոտ 197 կմ)` շուրջ 95 մլն ԱՄՆ դոլար։6.
Գյումրուց Թուրքիայի սահման հատված' մոտ 12,7 կմ – շուրջ 32,4 մլն ԱՄՆ դոլար։Գումարը ներառում է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում (շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար), նախագծում և շինարարության վերահակողություն (շուրջ 32,6 մլն ԱՄՆ դոլար):
Գնահատումն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:
Այսպիսով, նախորդ տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս գնահատման զգալի անհամապատասխանություն: Ծրագրի ծախսերի փոփոխությունների դինամիկան հատկապես նկատելի է առանձին հատվածների օրինակով:
Երասխ – Հորադիզ
Գյումրի – Թուրքիայի հետ սահման
Ավելի վաղ ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալը հանրապետությունում երկաթուղու գործարկումից հետո մեկ տարում կկազմի 4,7 մլն տոննա։
Հիշեցնենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին։