ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կանդրադառնա ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կանդրադառնա ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կանդրադառնա ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայությանը փոխանցել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը խիստ բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա, Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի փոխադարձ առաջարկները», - ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունից։

«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված էին այն խնդրի մասին, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ ՄՔԴ-ն «ձերբակալման օրդեր» է տվել ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։

Երկկողմ պայմանագիր կնքելու Երեւանի նախաձեռնությունը քննարկվել է, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ընդունելի լինել երկու կողմերին։ Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման, ինչը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա», - նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: