ՀՀ ֆինանսների նախարարը և ՀԲ տարածաշրջանային տնօրենը արձանագրել են համագործակցության հաջող ընթացքը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, այնպես էլ առաջիկա տարիների քաղաքականության աղյուսակներում ներառվելիք միջոցառումները:
Կողմերն արձանագրել են համագործակցության հաջող ընթացքը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը: