շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող վերջին զարգացումները

ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող վերջին զարգացումները

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել օրակարգային բոլոր հիմնական հարցերի շուրջ: 

Նախարար Միրզոյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը ցուցաբերվող աջակցությունը, ինչն իր արտացոլումը գտավ նաև ձեր կառավարության ծրագրում։ Մեր համագործակցության խորացումը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և մենք շարունակում ենք աշխատանքները կոնկրետ մեխանիզմների կիրառման միջոցով այն խորացնելու ուղղությամբ»։ 

Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող վերջին զարգացումները։

  • Կիսվել: