շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջարկում են հրատապ նիստ հրավիրել

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջարկում են հրատապ նիստ հրավիրել

 ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Նիստի օրակարգում լինելու են սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ թեմաները։ Մեզ համար կան բազմաթիվ անհայտ հարցեր և մենք ակնկալում ենք, որ վերջապես իշխանությունները կներկայացնեն, թե ինչի հիման վրա են պնդում, թե Տավուշի մարզի տարածքի որևէ հատված պատկանում է Ադրբեջանին»,– նշեց Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ հրատապ նիստը կանցկացվի ԱԺ կանոնակարգի սահմանված կարգով, եկող քառօրյայի ընթացքում։

  • Կիսվել: