ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ օտարերկրյա փորձագետների հետ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը եւ «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոնը» (CIDOB) կազմակերպել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ փորձագետների այց Հայաստան: Այդ այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին հանդիպել է ծրագրի մասնակիցներին:
Հարցուպատասխանի ձեւաչափով տեղի ունեցած քննարկումների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է խորհրդարանական դիվանագիտությանը, ՀՀ ներքին քաղաքականությանը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող մի շարք հարցերի:


