երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ ԱԺ նախագահը և մի խումբ պատգամավորներ այցելել են Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիր

ՀՀ ԱԺ նախագահը և մի խումբ պատգամավորներ այցելել են Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիր

Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ, սեպտեմբերի 2-ին այցելել է Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիր: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից:

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:

  • Կիսվել: