կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՀ ԱԽ քարտուղարը Ճապոնիայի ԱԳ պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային վիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը Ճապոնիայի ԱԳ պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային վիճակը

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ա.Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

  • Կիսվել: