ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ տեղակալը լիտվական կողմին ներկայացրել է 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳՆ տեղակալը լիտվական կողմին ներկայացրել է 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլիենեի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի տեղակալը ողջունել է Լիտվայի Սեյմասի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Լիտվայի՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս շրջանում քաղաքական սատարումը և երախտագիտություն հայտնել Հայաստանին ցուցաբերած հումանիտար աջակցության համար: Պարույր Հովհաննիսյանը կարևորել է միջխորհրդարանական երկխոսությունը և այդ համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալը լիտվական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերին:

  • Կիսվել: