երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

Ադրբեջանի հայտարարությունները Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու վերաբերյալ հերթական սադրանքն են:

 Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ 
 
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր ներկայացնել՝ Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։ 
 
ԱԳՆ-ում հայտարարել են, որ այս պահին Ադրբեջանի կողմից նման հարցում ուղարկելու մասին տեղեկատվություն չկա: 
 
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին և պաշտոնյաների հայտարարություններին, ապա Բաքուն մշտապես քաղաքականացնում է մշակութային ծրագրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, հանդես է գալիս տարբեր սադրիչ նախաձեռնություններով: 
 
«Այդ առումով բացառություն չէ նաև Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրելու հայտի վերաբերյալ հայտարարությունը»,-ասվում է պարզաբանման մեջ։ 
 
ԱԳՆ-ից հայտնեցին նաև, որ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում հայկական մշակութային և կրոնական արժեքների պատշաճ պահպանման հարցը գտնվում է գերատեսչության ուշադրության կենտրոնում: 
 
Այս առումով աշխատանքներ են տարվում, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ հայկական պատմամշակութային ժառանգության էության ոչնչացումն ու խեղաթյուրումը կանխելու համար։ 

  • Կիսվել: