շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Թուրքիան վերացրեց Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները․ ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է այդ որոշումը

Թուրքիան վերացրեց Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները․ ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է այդ որոշումը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի անդրադարձը Թուրքիայի կողմից ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ հայտարարությանը.
 
 Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:
 
Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:
 
Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով:

  • Կիսվել: