երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է Հայաստան վերադառնալ օդային ճանապարհով, ցամաքային ճանապարհները դեռ փակ են

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է Հայաստան վերադառնալ օդային ճանապարհով, ցամաքային ճանապարհները դեռ փակ են

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքաիները չեն կարող Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով, քանի որ Վրաստանում շարունակում է ուժի մեջ մնալ օտարերկրացիների մուտքը արգելող կառավարության որոշումը, այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
 
«Այդ առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք օգտվել կանոնավոր հաճախականությամբ իրականացվող չվերթներից, որոնք իրականացվում են հատկապես Ռուսաստանի մի քանի շրջաններից։ Այլ տարբերակ ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալու այս պահին չկա, և ես տեղեկություն չունեմ, թե երբ դա կլինի», -նշեց Նաղդալյանը։
 
Նա նաև անդրաարձավ ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստան մեկնել ցանկանալու մասին տարբեր տեղեկություններին ու հստակեցրեց, որ ՌԴ կառավարության հատուկ որոշմամբ սահմանվում են, թե ովքեր կարող են մեկնել ՌԴ։
 
«ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսական կողմի հետ աշխատանքները՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերհանման, չեղարկման և կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու ուղղությամբ։ Ցավոք, այս պահի դրությամբ որևէ հստակ ժամկետներ չեմ կարող հայտնել»,- ասաց Նաղդալյանը:

  • Կիսվել: