չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարն Արգենտինայում իր հանդիպումների ժամանակ ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված վիճակը

ՀՀ ԱԳ փոխնախարարն Արգենտինայում իր հանդիպումների ժամանակ ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված վիճակը

Մարդու իրավունքների համաշխարհային 3-րդ ֆորումին մասնակցելու նպատակով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ, դեսպան Պաբլո Անսելմո Տետտամանտիի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական հարաբերություններին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը դրանց զարգացման ուղղությամբ: Կողմերը գոհունակություն են հայտնել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության մակարդակից:

Անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Վահե Գևորգյանը ներկայացրել է Լաչինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան վճռի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Մարտի 22-ին Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Արգենտինայի պաշտպանության նախարար Խորխե Տայանայի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են կատարել պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։

Այցն ամփոփվեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելությամբ և համայնքային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպմամբ։

  • Կիսվել: