ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը՝ արդյո՞ք Թուրքիան պատրաստվում էր հարվածել Հայաստանին, թե՝ ոչ
Եթե նման հարց կա, այն պետք է նախ մեկնաբանեն թուրքական կողմից. այսօր տեղի ունեցած Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլիս ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է հրապարակումն այն մասին, որ թուրքական օդուժը տարիներ առաջ պատրաստվել է հարված հասցնել Հայաստանին:
Մնացականյանը մասնավորապես նշել է, որ չի կարող հաստատել կամ հերքել հրապարակման իսկությունը: Ըստ նախարարի՝ անհրաժեշտություն չկա հատուկ շեշտելու, որ հարցն իր մեջ լուրջ անհանգստանալու առիթ է պարունակում:
«Հայկական կողմը շարունակում է հետևել զարգացումներին: Թուրքիան շարունակում է վարել Հայաստանին վնասող քաղաքականություն», ասել է նախարարը: