երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հետքայլի տեղ չունենք. Վանեցյան

Հետքայլի տեղ չունենք. Վանեցյան

Ընդդիմությունը չի հավաքվել որևիցե մեկին պաշտոն տալու համար, առաջնորդներից ոչ մեկը նման ամբիցիա չունի։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ այսօրվանից սկսում է ընդդիմության ապակենտրոն ու ցանցային ակցիաների երկրորդ փուլը։

«Եթե այս անգամ չհաջողենք, կարող ենք խոսել մեր պետականության կորստի մասին։ Հետքայլի տեղ չունենք», - հավելեց նա։

Հիշեցնենք՝ ընդդիմիագիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ից մեկնարկել է անժամկետ բողոքի ակցիա Ազատության հրապարակում՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ։ 

  • Կիսվել: