Հետևելով «հանրային պահանջին»՝ ձերբակալվել է երկրի թիվ 1 «սոռոսական» Նարեկ Մալյանը. Երեւանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ
Երեւանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը իր Ֆեյսբուքյան էջում անրադարձել է ՎԵՏՈ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալմանը։
«Հետևելով «հանրային պահանջին»՝ ձերբակալվել է երկրի թիվ 1 «սոռոսական» Նարեկ Մալյանը: Սկսվել է «քաղաքական հետապնդումների» աննախադեպ գործընթաց»։
Նշենք, որ այսօր քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: Այս առնչությամբ կուսակցության անդամները հանդես են եկել հայտարարություններով, որակելով դա որպես քաղաքական հետսպնդում։
Նույն կարծիքն են հայտնել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը։