չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հենց պետությունն իր միջոցներով կկառուցի մետրոյի նոր կայարանը. Հայկ Մարության

Հենց պետությունն իր միջոցներով կկառուցի մետրոյի նոր կայարանը. Հայկ Մարության

Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը: Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մետրոյի կառուցման համար փորձել ենք ներգրավել մասնավորի, որպեսզզի պետության վրա չլինի այդ հոգսը, բայց այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր մասնավոր ընկերություններ, այնուամենայնիվ, իմ կողմից գնահատվել է ոչ այդքան բարենպաստ քաղաքի ու պետության համար: Պետական միջոցներով դա կարվի: Այս պահին մշակվում է նխագծի մրցույթը: Դրանից հետո կունենանք նախագիծ:

Մենք հաշվարկել ենք, խոսքը մոտ 35 մլն դոլարի մասին է: Կառավարությունը հավաստիացրել է, որ այդ գումարը կարող է տրամադրել մետրոյի կայարանի կառուցման համար»,-ասաց Մարությանը:

  • Կիսվել: