Հենց հիմա Ադրբեջանը կատարում է մարդկության դեմ իր հերթական հանցագործությունը․ Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր էջում ներկայացրել է ապացույցներ, որ Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին։
«Հենց հիմա Ադրբեջանը կատարում է մարդկության դեմ իր հերթական հանցագործությունը, իսկ միջազգային հանրության գործող անձինք սահմանափակվում են հայտարարություններով, որոնք բոլորովին զուր են»,- գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ։