շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ՀԷՑ-ում պետությունը կառավարիչ է նշանակել, ինչպե՞ս կարող եմ ես այն գնել. Տեր-Ղազարյան

ՀԷՑ-ում պետությունը կառավարիչ է նշանակել, ինչպե՞ս կարող եմ ես այն գնել. Տեր-Ղազարյան

Լրատվամիջոցներում, չնայած այն բանին, որ ՀԷՑ-ում պետական կառավարիչ է նշանակվել, շարունակում են լուրեր շրջանառվել այն մասին, որ ՀԷՑ-ը գնելու է «ՋԻ ԹԻ ԲԻ» ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը։

Տեր-Ղազարյանը, սակայն, իր ֆեյսբուքյան էջում ևս մեկ անգամ հերքել է այդ տեղեկությունները:

«ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել և որոշակի պրոցեսներ է տեղի ունենում: Հիմա հարց. ինչպե՞ս կարող եմ ես այն գնել:

Խնդրում եմ ինձ/մեզ հանգիստ թողեք»,-նշել է նա:

  • Կիսվել: