չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
««ՀԷՑ»-ի գլխավոր տնօրենի տեղակալին 2023-ին ՀԷՑ-ի կողմից հատկացվել է անտոկոս փոխառություն՝ 24.700.000,00 ՀՀ դրամի չափով. Պետրոսյան

««ՀԷՑ»-ի գլխավոր տնօրենի տեղակալին 2023-ին ՀԷՑ-ի կողմից հատկացվել է անտոկոս փոխառություն՝ 24.700.000,00 ՀՀ դրամի չափով. Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ՀԷՑ-ում, իր խոսքով, «փոխառություն – կանխավճար – պարգևավճար – պարտքի մարում» հանճարեղ արժեշղթա է գործել։

««ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-էկոնոմիկայի և ֆինանսների նախկին տնօրենին 2023թ դեկտեմբերի վերջին ՀԷՑ-ի կողմից հատկացվել է անտոկոս փոխառություն (կանխավճար) 24.700.000,00 ՀՀ դրամի չափով։

Փոխառության զգալի մասը՝ 16.458.000,00 ՀՀ դրամի չափով, տվյալ պաշտոնյան մարել է ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումից բառացիորեն երկու շաբաթ առաջ՝ 04.07.2025թ.-ին, վերջինիս կողմից ՀԷՑ-ից աշխատանքից ազատվելու ճիշտ նախօրեին՝ նույն ՀԷՑ-ից ստանալով կիսամյակային միանվագ պարգեւատրում այդ իսկ գումարի չափով՝ 16,458մլն ՀՀ դրամ։

Ի դեպ, հատկանշական է, որ ՀԷՑ-ի պաշտոնատար անձանց փոխառությունների (կանխավճարների) տրամադրման և դրանց մարման ժամկետների մասով, ըստ էության, բազմիցս խախտվել են Ընկերությունում գործող ընթացակարգերը. այն է՝ նրանց տրամադրվող փոխառությունների գումարը պետք է չգերազանցի ամսական աշխատավարձերի եռապատիկը, իսկ մարման ժամկետ է սահմանված՝ առավելագույնը 6 ամիսը։ Ահա այսպիսի «փոխառություն – կանխավճար – պարգեւավճար – պարտքի մարում» հանճարեղ արժեշղթա՝

#իրենց_ձեւով…

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/939433.html

© factor.am

  • Կիսվել: