հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Հայտնի են Վայոց Ձորի ՏԻՄ ընտրությունների նախական արդյունքները․ ԿԸՀ

Հայտնի են Վայոց Ձորի ՏԻՄ ընտրությունների նախական արդյունքները․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախնական տվյալներ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից: 

Եղեգնաձորում առաջատար է «Դավիթ Հարությունյան» դաշինքը. այն ստացել է 4399 ձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 1747 ձայն: 

Ջերմուկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 2544 ձայն: «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը ստացել է 236 ձայն:

Վայքում ևս առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որ ստացել է 2257 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 1967 ձայն:

  • Կիսվել: