կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Հայտնի է Ավանի թաղապետի օգնականի պաշտոնից 44-օրյա պատերազմի մասնակցի այրու ազատման պատճառը

Հայտնի է Ավանի թաղապետի օգնականի պաշտոնից 44-օրյա պատերազմի մասնակցի այրու ազատման պատճառը

Ավանի թաղապետ Վահե Հակոբյանը աշխատանքից ազատել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն։

Այս առնչությամբ այրին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես՝ Լիանա Աղաջանյանս, 44 օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրիս, աշխատում էի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես գործավար-օպերատոր։ Ինչու եմ անցյալով գրում, քանի որ երեկ ինձ ստիպել-հասցրել են նրան, որ ազատմամ դիմում գրեմ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ՝ Վահե Մանվելի Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննեսի Հովհաննիսյանի հրամաններով։ Չեմ ցանկանում մանրամասնեմ թե ինչ բնույթի՝ «պարկեշտ» բառերով է ինձ հետ խոսել տեղակալ, ուղղակի մի բան կասեմ․
-Ամուսինս զոհվել է հանուն հայրենիքի, ու ինձ իմ 2 երեխաներին մենակ է թողել։
Կարճ ասած փնտրում եմ աշխատանք, որպեսզի կարողանամ վճարել տանս վարձը և պահել երեխաներիս»:

Նշենք, որ կողմերը աշխատանքից ազատման իրարամերժ պատճառներ են նշում։ Ինչպես իր ֆեսբուքյան էջում գրել է Լիանա Աղաջանյանը, աշխատանքից իր ազատման պատճառը եղել է  զուտ այն, որ թաղապետի աշխատասենյակ ելումուտ անելիս նա ոտքի չի կանգնել։

Սակայն Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից InfoPort.am-ին եղելության մասին մեկ այլ բացատրություն տվեցին։ Հղում անելով Ավանի թաղապետ Վահե Հակոբյանի խոսքերին, կայքի թղթակցին հայտնեցին, որ Լիանա Աղաջանյանի ազատման պատճառը եղել է նրա աշխատանքային ոչկոմպետենտությունը։

Ի դեպ, ըստ InfoPort.am-ի տեղեկությունների, չնայած հարցի շուրջ բարձրացած աղմուկին, թաղապետ Վահե Հակոբյանը չի պատրաստվում փոխել իր որոշումը:

  • Կիսվել: