կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը դեկտեմբերի 22-ին հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ: Այս մասին այսօր «Արժանապատվության երթ» ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Երեքշաբթի օրը, ժամը 12:00-ից սկսած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ին մենք բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Ամբողջ հրապարակը պետք է պարալիզացվի: Երեքշաբթի օրը հայտարարում ենք մեր պայքարի ամենավճռական օրը»,-նշեց նա:

  • Կիսվել: