երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հանրահավաք կանցկացնի

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հանրահավաք կանցկացնի

«Հայրենիքի փրկության շարժումը» այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց  հանրահավաք կանցկացնի։ Շարժման տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։

Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։
Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են նաև Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց»։

  • Կիսվել: