երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայրենիքի պաշտպանության և զարգացման գործում շատ մեծ է մեր կանանց և աղջիկների դերակատարությունը՝ որպես թիկունք ու զորավիգ. Չոբանյան

Հայրենիքի պաշտպանության և զարգացման գործում շատ մեծ է մեր կանանց և աղջիկների դերակատարությունը՝ որպես թիկունք ու զորավիգ. Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում: 

«Այսօր Հայաստանի ամենագեղեցիկ տոներից մեկն է։ Մայրությունը հազարամյակներ պաշտամունքի առարկա է եղել և մեծ շուքով տոնվել է հենց Նավասարդի (հայոց Ամանորի) օրը։ Հատկանշական է, որ պտղաբերության և արգասաբերության հետ միասին Անահիտ աստվածուհին որոշ շրջանում համարվել է նաև Ռազմի աստվածուհի։
 
Ավանդույթի խորհուրդը շարունակվում է նաև այսօր։ Հայրենիքի պաշտպանության և զարգացման գործում շատ մեծ է մեր կանանց և աղջիկների դերակատարությունը՝ որպես զինվոր, բժիշկ, բուժքույր, որպես թիկունք ու զորավիգ։
 
Խոնարհումս մեր նահատակ հերոսների մայրերին։
 
Հատուկ շնորհավորում եմ բարձր տեխնոլոգիական ոլորտի կանանց և աղջիկներին։ Առողջ ու երջանիկ եղեք, սիրող ու սիրված, բարությամբ ու հոգատարությամբ շրջապատված։ Եվ իմացեք՝ դուք ապագա եք կերտում։
 
Ժպիտներ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կին աշխատակիցներից»,- գրել է

  • Կիսվել: