շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը և Քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդին` արևմուտքի կողմից իրականացվող պետականակործան սադրիչ գործողությունների դեմ իրականացվող հայրենիքապաշտպան արդար պայքարում։ Այս մասին ասվում  է Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ, որում կարդում ենք․

«Ուկրաինայից, Հայաստանից,  Բելառուսից հետո՝ արևմտաամերիկյան լիբերալ-գլոբալիստական սատանիստական ուժերը գունավոր հեղափոխության կամ դրա նախապատրաստման հերթական փորձն անցած շաբաթ իրականացրեցին նաև Ռուսաստանում:

Ռուսաստանը զարգացման սեփական ազգային-հայրենասիրական ուղուց շեղելու և արևմուտքի գաղափարական ու տնտեսական կցորդը դարձնելու փորձերը նոր չեն և իրականացվում են ռուս ժողովրդի իմաստուն առաջնորդ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարումից ի վեր:

Ինչպես մյուս հեղափոխությունների, այնպես էլ անցած շաբաթ Ռուսաստանում տեղի ունեցած արևմտյան գործընթացների  դեպքում կարգախոսները նույնն էին՝ պայքար կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ, նույնն էին և մեթոդները` հասարակության մի զգալի հատվածի հիմարացում ու զոմբիացում` իբրև թե ցանկանում են կառուցել արդար և համաշխարհային քաղաքակիրթ հանրության հետ համահունչ զարգացող պետություն, իսկ իրականում՝ ոչնչացնել Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, ազգային արժեքներ կրող Ռուսաստանի Դաշնությունը:

Ի տարբերություն Հայաստանի, որտեղ պետականակործան այդ մեթոդները 2018 թվականի մայիսին հաջողությամբ պսակվեցին, և Հայաստանը հայտնվեց արևմտյան այդ սատանիստական-մասսոնական ուժերի տիրապետության տակ,  մեր բարեկամ և միակ դաշնակից Ռուսաստանի իշխանությունները սառնասրտորեն և հաջողությամբ կանխեցին և կանխում են ցանկացած սադրանք և  հակաօրինական քայլերի միջոցով  իշխանության բռնազավթման ցանկացած փորձ: Ռուս հասարակությունը  ցույց տվեց իր քաղաքական հասունությունը. արևմուտքի կողմից հրահանգավորված և կազմակերպված բողոքի գործողություններին մասնակցում էին սակավաթիվ մարդիկ:

Բնականաբար, ԱՄՆ-ի և արևմուտքի նպատակը Ռուսաստանում սեփական՝ մարիոնետային իշխանության նշանակումն է, որի գործողությունները կհանգեցնեն Ռուսաստանի թուլացմանը և  կազմաքանդմանը:

Արևմուտքը նպատակ է դրել ոչնչացնել իր ռազմավարական միակ մրցակից Ռուսաստանին, և, հասկանալով, որ երբեք չի կարող հաղթանակի հասնել ռազմի դաշտում, որտեղ  Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը միշտ  ապացուցել են իրենց գերակայությունը, փորձում է Ռուսաստանը «պայթեցնել» ներսից:

 Հայաստանի և հայ ժողովրդի համար արևմուտքի կողմից այդ ծրագրերի իրականացումը հղի է էլ ավելի կործանարար հետևանքներով: Հայաստանն իր անվտանգությունն ու պաշտպանությունը մշտապես կապել է Քրիստոնյա, հզոր և ազգային արժեքների վրա հիմնված Ռուսական պետության հետ: Ռուսաստանի թուլացումը միանշանակ բերելու է Հայաստանի անվտանգային համակարգի կոլապսի` հայոց պետականության համար ունենալով կանխատեսելի կործանարար հետևանքներ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը և Քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդին` արևմուտքի կողմից իրականացվող պետականակործան սադրիչ գործողությունների դեմ իրականացվող հայրենիքապաշտպան արդար պայքարում:

Միևնույն ժամանակ վստահ ենք, որ ինչպես հարյուրամյակներ շարունակ, այնպես էլ ներկա պատմական ժամանակաշրջանում միասնական Ռուսաստանն ու ռուս ժողովուրդն այս պայքարից ևս դուրս կգան հաղթանակած և էլ ավելի հզորացած»։

 

  • Կիսվել: