Հայկական ոչ մի գյուղ կամ ճանապարհ չի մնա առանց պատշաճ պաշտպանության. Միրզոյան
Սահմանային գոտում իրավիճակի դեէսկալացիայի մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների փաթեթը նախատեսում է այնպիսի քայլեր, որոնց շնորհիվ ոչ մի հայկական գյուղ կամ ճանապարհ չի մնա առանց պատշաճ պաշտպանության։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա, սակայն, նշեց, որ չի կարող բացահայտել բոլոր մանրամասները, քանի որ բոլոր առաջարկները քննարկման փուլում են։
՛՛Կարող եմ միայն ասել, որ զորքերի հայելային դուրսբերումը ենթադրում է հաշվի առնել խորհրդային սահմանները, որոնք հիմք են ընդունվում այս գործընթացում՛՛,-ասաց Միրզոյանը: