շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայկական կողմը պետք է դադարեցնի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության չարաշահումը». Ադրբեջանի ԱԳՆ

«Հայկական կողմը պետք է դադարեցնի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության չարաշահումը». Ադրբեջանի ԱԳՆ

«Հայկական կողմը պետք է դադարի տարածաշրջանում լարվածությունը սրելու և իր ռազմական սադրանքները կոծկելու նպատակով չարաշահել իր տարածքում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ.

«Անհրաժեշտ է, որ այս առաքելության ներկայությունը Հայաստանում չդառնա պատրվակ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար։ Տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող խաղաղապահ միջոցառումների դեմ սադրանքների ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։ 

  • Կիսվել: