Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել․ Քաղաքապետի խոսնակ
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի այն հրապարակմանը, թե իբր Մարությանը «ինչ-ինչ» կապերի մեջ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Կարապետյանը նաև պնդել է, որ հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ եւս կան։
Նշենք, որ հոդվածում գրված էր, որ Մարությանը պատերազմից հետո ընկել է իր կնքահոր Արթուր Ալեքսանյանի «Ամարասի Արթուր» ազդեցության տակ, նրա միջոցով «մերձեցել» «Հայաստան» խմբակցության ֆրակցիայի նախագահ, ՊՆ նախկիմ նախարար Սեյրան Օհանյանի հետ, ինչի հետևանքով «օրինականացրել է էլիտար Վահագնի թաղամասում գտնվող, մինչ վերջերս ապօրինի շինություն համարվող» Օհանյանների շքեղ առանձնատունը։


