կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հայկ Մամիջանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Հայկ Մամիջանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ

 Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ին գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում երկու հարց էր:

Հանձնաժողովի գործունեության աշխատակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Հայկ Մամիջանյանի թեկնածությունը:

Թեկնածուն ներկայացրեց իր կենսագրությունը եւ աշխատանքային ուղին, ապա բարձրաձայնեց հանձնաժողովի առաջիկա անելիքների վերաբերյալ իր պատկերացումները:

Քվեարկության արդյունքում Հայկ Մամիջանյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակա

  • Կիսվել: