չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանյան որոշ ԶԼՄ-եր սկսել են նույնականանալ ադրբեջանական մեդիադաշտի հետ. փորձագետ

Հայաստանյան որոշ ԶԼՄ-եր սկսել են նույնականանալ ադրբեջանական մեդիադաշտի հետ. փորձագետ

Հայրենական որոշ լրատվամիջոցներ բնագրով կարդալու անհրաժեշտություն արդեն չկա: Բավական է անցնել ադրբեջանական կայքերով, որպեսզի իմանանք, թե ինչ են գրում նրանք ոչ միայն վարչապետ Փաշինյանի ու ընտանիքի, այլեւ՝ ԼՂ կարգավորման, բանակի եւ պետական կարեւորության այլ հարցերի մասին, գրում է քաղաքագետ Վահրան Աթանեսյանը:

«Պետք է սպասել, որ հերթը կհասնի ֆեյսբուքի ստատուսագիրներին, շուտով Բաքվի մամուլը նրանց էլ կպատվի ,,անաչառ փորձագետի,, տիտղոսով, եւ պատկերը կամբողջանա: Ահա այսպես. երդվյալ ,,հայրենասիրությունից,,՝ ալիեւյան քարոզչության սպասարկու. աա է հայրենական մաս-մեդիայի մի հատվածի անկման հետագիծը: Այնքան, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակն է արդեն անհանգստանում՝ արձանագրելով սեպտեմբերի 2-ի տոնակատարությունների թեմայով հայկական որոշ լրատվամիջոցների եւ ադրբեջանական մամուլի գնահատականների նույնականություն: Սա այլեւս ախտորոշում է, որովհետեւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նկատի առնված թերթերն ու կայքերը, նրանց աջակից ստատուսագիները քաղաքական պատվեր են կատարում:

Ի՞նչ նպատակ են հետապնդում՝ պարզ է, բայց ինչու՞ են շահարկում Արցախը, անվտանգությունը եւ նման այլ թեմաներ, որ տասնամյակներ փակ են եղել, եւ ոչ մի ընդդիմություն իրեն թույլ չի տվել հատել այդ կարմիր գիծը: Բազմիցս է ասվել՝ ներհայաստանյան դիմակայությունն Արցախ տեղափոխելու փորձերն անցանկալի են, վտանգավոր: Մի՞թե այդքան դժվար է քաղաքական դիսկուրս կառուցելիս ելնել բացառապես հայաստանյան իրողություններից:

Այլապես տպավորություն է, թե մարդիկ Արցախով քաղաքական երկրորդ մկրտության են ձգտում, բայց արդյունքում ունենում ենք այն, որ ադրբեջանական կողմին առատ նյութեր են մատակարարվում: Քանի դեռ բանը չի հասել պետական գաղտնիքների հրապարակամանը, հարկավոր է կանգ առնել»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: