երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանը տարածաշրջանում ամենազարգացած երկիրը դառնալու ներուժ ունի․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանը տարածաշրջանում ամենազարգացած երկիրը դառնալու ներուժ ունի․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանը կարող է ամենազարգացած և կազմակերպված երկիրը լինել տարածաշրջանում: Այս մասին «Հաղթանակած» նախաձեռնության շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը ՀՀ-ի փորձը սովորեցնում էր ուրիշներին․

«Անգամ Արևելյան Եվրոպայում մեր մասնագետները սեմինարներ էին անցկացնում մեր հաջողությունների մասին: Դա վաղուց արդեն չկա: Այնտեղից են գալիս սովորեցնելու: Այնուամենայնիվ, ես կկրկնեմ` ներուժ կա: Մենք կարող ենք տարածաշրջանում ամենալավը լինել ամեն ինչում: Մենք նավթ ու գազ չունենք: Կարգապահություն և գիտելիքների վրա հիմնված տնտեսություն. սա է մեր ապագան»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

  • Կիսվել: