շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Հայաստանը շարունակում է սադրանքներ կազմակերպել և խարխլել գործընթացը». Բայրամով

«Հայաստանը շարունակում է սադրանքներ կազմակերպել և խարխլել գործընթացը». Բայրամով

Այսօր աշխատանքային այցով Եգիպտոս է մեկնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Պաշտոնական Բաքվի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ հանդիպմանը Բայրամովն անդրադարձել է տարածաշրջանում հետպատերազմյան շրջանում տիրող իրավիճակին, խաղաղության, անվտանգության և համագործակցության հաստատման ուղղությամբ ՛՛Ադրբեջանի նախաձեռնություններին՛՛։

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ Բայրամովը հայտարարել է, որ, չնայած այդ ջանքերին, ՛՛Հայաստանը շարունակում է սադրանքներ կազմակերպել և խարխլել գործընթացը՛՛։

Նշվում է, որ ԱԳ նախարարի հետ հանդիպումից բացի՝ Բայրամովը կհանդիխպի նաև Եգիպտոսի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

  • Կիսվել: