Հայաստանը պետք է կշռադատի բոլոր գործոնները՝ նախքան ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելը. Օվերչուկ
Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև որոշում կայացնելուց առաջ Հայաստանը պետք է ուշադիր կշռադատի բոլոր գործոնները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա հավելել է. «Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա ես վստահ եմ, որ բոլոր գործոնները, որոնք ազդում են այս կամ այն ուղղությամբ որոշումների կայացման վրա, մանրակրկիտ կվերլուծվեն»:


