երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վահան Կոստանյան

Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վահան Կոստանյան

Հայաստանն ունի պատրաստակամություն՝ շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Հայաստանը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Ունենք պատրաստակամություն՝ շարունակել այս գործընթացը»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Գյունտեր Ֆելինգերի կոչը Հայաստանին՝ միանալ ՆԱՏՕ-ին, եղավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում չէ, Կոստանյանը նշեց՝ չի կարող ասել՝ արդյո՞ք դրանք փոխկապակցված են, թե՞ ոչ։

Կոստանյանը հավելեց նաև, որ Գյունտեր Ֆելինգերը ոչ թե ՆԱՏՕ բարձրաստիճան պաշտոնյա է, այլ՝ հասարակական կազմակերպության ղեկավար, որի մեջ տեղ է գտել ՆԱՏՕ բառը։

  • Կիսվել: