«Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ դարպաս» վավերագրական ֆիլմաշարը կհեռարձակվի Իրանի հեռուստատեսությամբ
Իրանի ռադիոհեռուստատեսության առաջին հեռուստաալիքն պատմում է տարբեր իրադարձություններով հագեցած մի ճամփորդության մասին` դեպի Իրանի հյուսիս-արևմտյան հարևան Հայաստան, որտեղ Իրանի թշնամիները փափագում են փակել Իրանի հետ սահմանները, գրում է parstoday.com-ը:
Հաղորդաշարի ընթացքում կներկայացվեն երկու երկրների մշակութային ընդհանրությունները և հարևանությունը: Կներկայացվի նաև ՀՀ քաղաքացիների կարծիքն Իրանի ու իրանցիների մասին:
Հաղորդումների ընթացքում կներկայացվեն փորձագետների և դիվանագետների կարծիքները երկու երկրների տնտեսական համագործակցության և Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների մուտք գործելու վերաբերյալ:
Հաղորդաշարի առաջին ծրագիրը հեռարձակվել է նոյեմբերի 23-ի երեկոյան:
«Հայաստանն որպես ԵԱՏՄ դարպաս» վավերագրական հաղորդաշարը կհեռարձակվի Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստատեսության առաջին ալիքով՝ կիրակի և երեքշաբթի օրերին՝ Թեհրանի ժամանակով 19:40-ին: