շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Հայաստանը միանում է փողերի լվացման դեմ ԵԱՏՄ համաձայնագրին

Հայաստանը միանում է փողերի լվացման դեմ ԵԱՏՄ համաձայնագրին

Հայաստանը կհաստատի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը։ Հհամաձայնագրի նախագիծը հավանության արժանացավ կառավարության նիստում։

«Համաձայնագրի նպատակն է բարձրացնել նշված խախտումների դեմ պայքարի ուղղությամբ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերի արդյունավետությունը: Համապատասխանաբար, Միության երկրների մաքսային մարմինները կփոխանակեն ժամանող քաղաքացիների և բեռների մաքսային հայտարարագրերի տվյալները»,- նշված է հաղորդագրությունում։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնագիրը ստորագրել է 2021 թվականի հուլիսի 20-ին:

  • Կիսվել: