շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը կմասնակցի ATM Dubai 2021 միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի ATM Dubai 2021 միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացման նպատակով ապահովելու է Հայաստանի՝ պետական տաղավարով մասնակցությունը ATM Dubai 2021 միջազգային ցուցահանդեսին, որը ներգնա և արտագնա զբոսաշրջության առաջատարն է Միջին Արևելքում։
 
27 տարվա ընթացքում ամենամյա ցուցահանդեսի՝ Դուբայի Աշխարհի առևտրային կենտրոնի (World Trade Center) մեկ հարկի տակ բազմաթիվ այցելուներին և գործընկերներին են ներկայացվել աշխարհի զբոսաշրջային արդյունքներն ու ուղղությունները։ Այս տարի ցուցահանդեսը տեղի կունենա 2021 թ․ մայիսի 16-19-ը Դուբայում, իսկ մայիսի 24-26-ը՝ վիրտուալ հարթակում։
 
«Եթե հետաքրքրված եք մասնակցելու ATM Dubai 2021 ցուցահանդեսին, խնդրում ենք լրացնել նախնական գրանցման հայտը https://form.jotform.com/210753491467460
 
Զբոսաշրջության կոմիտեի աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ՝ մասնակցության վերաբերյալ հետագա մանրամասները հաղորդելու համար։
 
Ցուցահանդեսին հայկական պաշտոնական տաղավարով մասնակցությունն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից և սուբսիդավորվում Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակում»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: