կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հետագա զարգացումը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին

Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հետագա զարգացումը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին

Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին:

«Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հետագա զարգացումը, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումն ու ընդլայնումը: Համոզված եմ, որ մեր երկրների սերտ համագործակցությունը կապահովի հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացումը՝ գործընկերության ավելի բարձր մակարդակի»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

  • Կիսվել: