կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանը հստակ քաղաքական կամք է դրսևորել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում․ Արարատ Միրզոյան

Հայաստանը հստակ քաղաքական կամք է դրսևորել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում․ Արարատ Միրզոյան

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ և քննարկել Հարավային Կովկասին վերաբերող հարցեր։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

 

«Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծվեց Հարավային Կովկասում խաղաղ և կայուն զարգացման համար հիմքերի կառուցման պահն օգտագործելու կարևորությունը։ 

Հայաստանը հստակ քաղաքական կամք է դրսևորել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, որը մենք ակնկալում ենք, որ  կլինի փոխադարձ», - նորվեգացի գործընկերոջ հետ հանդիպմանը նվիրված գրառման մեջ ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

 

  • Կիսվել: