հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, իսկ մենք նրան լքել ենք. Վալերի Բուայե

Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, իսկ մենք նրան լքել ենք. Վալերի Բուայե

Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, իսկ մենք նրան լքել ենք։ Այս մասին ի աջակցություն Հայաստանին հավաքի ժամանակ ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն:

“Եվ իհարկե, ես չէի կարող չմասնակցել այս հանրահավաքին, որի նպատակն է հորդորել Ֆրանսիային՝ ընդդիմանալ Ադրբեջանի զավթողական քաղաքականությանը և ստիպել նրան վերադարձնել հայ ռազմագերիներին», - գրել է Բուայեն։

Ավելի վաղ նա գրել էր, իր Ֆրանսիան եվրոպական անգործության ֆոնին պետք է օգնի Հայաստանին ապահովել իր անվտանգությունը։

  • Կիսվել: