շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը և Իսպանիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Իսպանիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը և Իսպանիայի Թագավորությունը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այդ կապակցությամբ վերահաստատել է Իսպանիայի հետ հարաբերությունների զարգացման և ամրապնդման պաշտոնական Երևանի պատրաստակամությունը:

«Այսօր տոնում ենք Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Մենք վերահաստատում ենք մեր ամուր կամքը շարունակելու ինչպես մեր երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության, այնպես և մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումը», - Թվիթերում նշել է Հայաստանի արտգործնախարարությունը:

 
 
 

Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են սրանից ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 27-ին:

  • Կիսվել: